Պրեմիեր Լիգայի նորեկ «Բերնլին» իր մարզիչ Շոն Դայչի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Շոնը «Բերնլին» գլխավորում է 2012թ-ի հոկտեմբերից: Չեմպիոնշիփի նախորդ մրցաշրջանի արդյունքում Դայչի սաները կարողացան Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճել:
Ակումբը չի հայտնել Դայչի հետ նոր պայմանագրի ժամկետը, սակայն երկարաձգվել է նաև 42-ամյա անգլիացու օգնականների պայմանագրերը: Դայչի հաջողությունն ակնհայտ է, քանի որ «Բերնլիում» աշխատած ողջ ընթացքում նա գումար է ծախսել միայն հարձակվող Էշլի Բարնսին գնելու համար:
Ավելացնենք, որ «Բերնլին» Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը կսկսի «Չելսիի» հետ տնային խաղով: