• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բերնլին» հայտարարել է Ջեյմս Թրաֆորդին ձեռք բերելու մասին

«Բերնլին» հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին ձեռք բերելու մասին։ Գործարքը գնահատվում է 19 միլիոն ֆունտ ստերլինգ, ներառյալ 4 միլիոն ֆունտ բոնուս:

Թրաֆորդը չորս տարվա պայմանագիր կնքեց «Բերնլիի» հետ և դարձավ Թըրֆ Մուրը ներկայացնող ակումբի ամենաթանկ ձեռքբերումը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, «Սիթին» ստացել է Թրաֆորդին հետ գնելու տարբերակ, ինչպես նաև 20 ամյա անգլիացու հետագա վաճառքից 20 տոկոս ստանալու իրավունք:

Թրաֆորդը «Սիթիի» համակարգում է 12 տարեկանից, բայց նա երբեք չի խաղացել առաջին թիմում: Ջեյմսի կարիերայում ամենամեծ հաջողությունը կարելի է համարել Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության չեմպիոնությունը՝ առանց ոչ մի գոլ բաց թողնելու:

Թրաֆորդի պաշտոնական նորամուտը «Բերնլիի» կազմում նշանակված է հենց «Սիթիի» դեմ օգոստոսի 11-ին:

«Մենք պայմանագիր ենք կնքել չափազանց տաղանդավոր երիտասարդի հետ, ոչ միայն տաղանդավոր, այլև հիանալի բնավորությամբ»:

«Ջեյմսը շատ արտահայտիչ, ինքնավստահ հասուն երիտասարդ է: Մարդկանց մեծ մասը տեսել է, թե ինչի է նա հասել մինչ այժմ իր կարիերայի ընթացքում և տեսել է նրա տաղանդի մակարդակը»:

«Մենք անհամբեր սպասում ենք նրա հետագա զարգացմանը: Նա արդեն այդքան բան է արել, և մեզ հետաքրքրում է, թե որքան հեռու նա կարող է գնալ», – ասել է Կոմպանին:

Հետաքրքիր փաստեր