Պրեմիեր Լիգայի նորեկ «Բերնլին» պայմանագիր է ստորագրել «Բոլթոնի» հարձակվող Մարվին Սորդելի և «Վեստ Հեմ Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մեթյու Թեյլորի հետ:
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնցիները չցանկացան երկարաձգել 32-ամյա Թեյլորի պայմանագիրը, և նա «Բերնլիին» միացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Մեթյուի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրվել:
Ինչ վերաբերվում է 23-ամյա Սորդելին, ապա «Բերնլին» գնել է նրա տրանսֆերը, սակայն նախընտրել է գաղտնի պահել գործարքի մանրամասները: Անգլիայի պատանեկան հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրվել: