«Բերնլին» հայտարարել է «Անդերլեխտի» կենտրոնական պաշտպան Հաննես Դելկրուային ձեռք բերելու մասին:
Դելկրուան «Բերնլիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը և Թըրֆ Մուրը ներկայացնող ակումբի 10-րդ նորեկն է այս ամառվա ընթացքում:
Դելկրուան շատ լավ է ճանաչում «Բերնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիին, ում օրոք նա երկու տարի անցկացրել է «Անդերլեխտում»:
Հաննեսը «Անդերլեխտի» ակադեմիայի շրջանավարտ է, որն առաջին թիմում իր նորամուտը նշել է 2018 թվականին:
24 ամյա պաշտպանը մեկ խաղ է անցկացրել Բելգիայի հավաքականի կազմում: Դա Շվեյցարիայի հետ ընկերական հանդիպումն էր 2020 թվականին։
«Անցյալ շաբաթ ես երկուշաբթի կամ երեքշաբթի իմացա, որ «Բերնլին» հետաքրքրված է իմ ծառայություններով: Դա տեղի ունեցավ շատ արագ: Վիննին զանգահարեց ինձ և շաբաթ օրը ես նստեցի ինքնաթիռ: Դրանք զբաղված օրեր էին, բայց ես ուրախ եմ հիմա այստեղ գտնվելու համար»,- ասել է Դելկրուան։