«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարող է աշխատանքի անցնել Օլդ Թրաֆորդում, եթե քաթարի շեյխ Ջասիմը կարողանա գնել ակումբը:
Շեյխ Ջասիմը դեռ ցանկանում է ուղղակիորեն գնել «Յունայթեդը», չնայած վերջին ամիսներին Գլեյզերների ցուցաբերած անվճռականությանը:
Եթե Շեյխ Ջասիմին հաջողվի իրականացնել իր ծրագրերը, ապա Բեքհեմը կարող է դեսպանի պաշտոնը ստանձնել «Յունայթեդում», հայտնում է talkSPORT-ը։ Դևիդը նման դեր խաղաց Քաթարի կազմում աշխարհի առաջնության ժամանակ:
Որպես խաղացող Բեքհեմը «Յունայթեդում» խաղացել է 1992-2003 թվականներին՝ հաղթելով Պրեմիեր լիգայի վեց չեմպիոնական տիտղոս, երկու Անգլիայի գավաթ և Չեմպիոնների լիգա։
Շեյխ Ջասիմը ցանկանում է ակումբի այլ լեգենդների նույնպես հրավիրել աշխատանքի «Յունայթեդում»՝ հետևելով որոշ եվրոպական հսկաների, այդ թվում՝ «Բավարիայի» օրինակին: