Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:
Բեքհեմը, ով այս ամիս նշեց իր 38-ամյակը, մի քանի օր առաջ «ՊՍԺ»-ի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:
Դևիդը Անգլիայի հավաքականում մասնակցել է 115 խաղի: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Բեքհեմը վեց անգամ հաղթել է Պրեմիեր Լիգայում, երկու անգամ նվաճել Անգլիայի գավաթը, իսկ 1999թ-ին հաղթել է Չեմպիոնների Լիգայում:
2003 թվականին Բեքհեմը իր հայրենի ակումբից տեղափոխվեց «Մադրիդի Ռեալ»: Իսպանիայում Դևիդը վեց մրցաշրջան անցկացրեց, որից վերջին տարում դարձավ երկրի չեմպիոն: Բեքհեմը հանդես է եկել նաև «Լոս-Անջելես Գելեքսիում», որտեղ երկու անգամ նվաճել է ՄԼՍ-ի գավաթը: Բացի դա, կիսապաշտպանը երկու անգամ վարձակալությամբ ուղարկվել է «Միլան»:
-Ես զգում եմ, որ այժմ, երբ հանդես եմ գալիս բարձր մակարդակով, ճիշտ ժամանակն է ավարտել կարիերաս,- ասել է Բեքհեմը: ESPN