«Նորվիչ Սիթին» ավարտին է հասցրել «Բիրմինգհեմի» և Անգլիայի երիտասարդական հավաքականի վինգեր Նաթան Ռեդմոնդի տեղափոխությունը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր բուժզննում անցնելուց հետո Ռեդմոնդը ճորս տարվա պայմանագիր է ստորագրել «Նորվիչի» հետ: Կողմերը որոշել են գործարքի արժեքը գաղտնի պահել:
Ավելացնենք, որ Նաթանը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերն արել է հենց «Նորվիչի» ներկայիս մարզիչ Քրիս Հյութոնի գլխավորությամբ: