«Բլեքպուլի» գլխավոր մարզիչ Մայքլ Էպլտոնը հայտնել է, որ «Լիվերպուլը» պետք է ավելացնի առաջարկվող գումարը, որպեսզի վերադարձնի Թոմ Ինսին:
Ինսը լքել էր «Էնֆիլդը» անցած ամառ, ինչից հետո մեծ առաջընթաց էր գրանցել «Բլեքպուլում»՝ իր վրա սևեռելով Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբների ուշադրությունը: Անցած մրցաշրջանում Թոմը 13 գոլ էր հեղինակել Չեմպիոնշիպում:
Էպլտոնը հայտնել է, որ «Լիվերպուլը» արդեն առաջարկ է արել 20-ամյա վինգերին վերադարձնելու համար, սակայն «Բլեքպուլը» այդ գումարով չի վաճառի Ինսին:
-Ինչքան ինձ հայտնի է, մեր ակումբի ղեկավարի և «Լիվերպուլի» հետ բանակցություններ են գնում, սակայն նրանց առաջարկված գումարը այնքան չէ, ինչքան գնահատում ենք մենք Թոմի տաղանդը,- ասել է Էպլտոնը: Sky Sports