«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքսանդր Բյուտները հրաժարվում է ընդունել, որ իր ակումբն այժմ գտնվում է ճգնաժամային փուլում:
Մեկ շաբաթ առաջ «կարմիր սատանաները» մանչեսթերյան դերբիում 4:1 հաշվով զիջեցին «Սիթիին»: Այդ պարտությունից հետո Դևիդ Մոյեսը կազմում կադրային փոփոխություններ կատարեց և նոր մարտավարությամբ ներկայացավ «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղին:
Մարզիչն այդ խաղում վստահել էր նաև Բյուտներին: Սակայն հաղթանակի փոխարեն, «Յունայթեդը» 35 տարվա մեջ առաջին անգամ «Օլդ Թրաֆորդում» պարտվեց «Վեստ Բրոմվիչին»: Այնուամենայնիվ հոլանդացի պաշտպանը չի կարծում, որ պետք է խուճապի մատնվել:
-Ես չեմ կարծում, որ սա ճգնաժամ է: Իհարկե, երկրպագուները և ֆուտբոլիստները ցանկանում են տեսնել «Յունայթեդի» հաղթանակը: Մենք արդեն մի քանի խաղում պարտություն ենք կրել, ինչը ցավալի է:
Պետք է միշտ վստահել ֆուտբոլիստներին: Կարծում եմ, որ մենք կարող ենք կրկին չեմպիոն դառնալ: Մեր մրցաշրջանն այստեղ է սկսվում: Մենք պատրաստվում ենք կրկին հաղթանակներ տանել և ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է,- Բյուտների խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: