Սեր Բոբբի Չարլթոնը նշել է, որ այս մրցաշրջանում Ֆերգյուսոնի սաները հաղթողի գլխավոր հավակնորդներն են Անգլիայում և Եվրոպայում:
MEN Sport-ին տված հարցազրույցում Սեր Բոբբին ասել է. «Ես չեմ բացառում 1999 թվականի հաջողության կրկնումը: «Յունայեդ»-ում հիմա լավ թիմ է հավաքվել: Իհարկե, մրցաշրջանը շատ երկար է, բայց «մանկունյանցիներ»-ը ամեն ինչ կանեն հաղթանակի համար:
Այժմ թիմը ունի հիանալի հարձակվողներ: Վան Պերսին կարճ ժամանակում կարողացավ դառնալ առանցքային խաղացող: Ես չեմ մտածում, որ մեզ հաղթանակի պետք է տանի «Սիթի»-ի անցած տարվա հաջողությունը: Մենք պարզապես պետք է վերադանանք հին ու բարի ժամանակները: Մանչեսթերը հիմա հանդիսանում է համաշխարհային ֆուտբոլի մայրաքաղաքը: Կարծում եմ բոլորն էլ դա լավ հասկանում են»: