«Սուոնսի Սիթին» մի քանի շաբաթ չի կարողանա օգտվել իր հարձակվող Վիլֆրիդ Բոնիի ծառայություններից, ով «Վալենսիայի» դեմ Եվրոպա Լիգայի խաղում վնասվածք ստացավ:
Իվուարցի հարձակվողը չկարողացավ մասնակցել ողջ խաղին, և սիտպված փոխարինվեց: Հիշեցնենք, որ այդ խաղում «կարապները» նվազագույն հաշվով զիջեցին «Վալենսիային»:
-Վնասվածքը կարող է լուրջ լինել: Մենք պետք է երկու-երք օր սպասենք, որպեսզի պատասխանն իմանանք, սակայն խոսքը գնում է մի քանի շաբաթվա մասին,- «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելացնենք, որ Բոնիից բացի, ապաքինման փուլում է նաև իսպանացի հարձակվող Միչուն: