«Տոտտենհեմի» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»:
Գերմանիայի փոխչեմպիոնն արդեն այժմ է փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող, քանի որ լեհ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանից հետո կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: Ինչպես հաղորդում է գերմանական Stern պարբերականը, Յուրգեն Կլոպը ցանկանում է Լևանդովսկու փոխարեն ակումբ հրավիրել Ռոբերտո Սոլդադոյին:
Ավելացնենք, որ Սոլդադոն, ով «Տոտտենհեմ» տեղափոխվեց 30 մլն եվրոյով, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է լոնդոնյան ակումբի 19 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: