Յուլիան Նագելսմանը դարձել է «Տոտտենհեմի» հաջորդ գլխավոր մարզչի գլխավոր ֆավորիտը ըստ բուքմեյքերների։
Երեկ երեկոյան մամուլում տեղեկություն հայտնվեց, որ «Բավարիան» որոշել է հեռացնել Նագելսմանին և նրան փոխարինել «Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելով։
Ու թեև ո՛չ Նագելսմանի պաշտոնանկությունը, ո՛չ էլ Տուխելի նշանակումը պաշտոնապես հաստատված չեն, Ջուլիանին արդեն ասոցացնում են նոր աշխատանքի հետ։
Ըստ Daily Mail-ի, բուքմեյքերները Նագելսմանին տեսնում են որպես Կոնտեի ամենահավանական փոխարինող «Տոտենհեմում»՝ 35 ամյա գերմանացու շանսերը ավելի մեծ են համարում քան Ռայան Մեյսոնինը և Մաուրիսիո Պոչետինոյինը:
Նագելսմանը գլխավորել է «Բավարիան» 2021 թվականի հուլիսին և այդ ժամանակվանից հաղթել է 84 հանդիպումներից 60-ում՝ հաղթելով Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը և երկու անգամ Գերմանիայի Սուպերգավաթը: Այնուամենայնիվ, մյունխենյան ակումբն այս մրցաշրջանում շատ անորոշ վիճակում է և այժմ Գերմանիայի առաջնությունում Դորտմունդի «Բորուսիայից» հետ է մեկ միավորով: