Այսօր «Մարականա» մարզադաշտում Բրազիլիայի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Անգլիայի ընտրանու հետ:
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: 57-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆրեդը, որից 10 րոպե հետո «Արսենալի» երիտասարդ հարձակվող Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը հավասարեցրեց հաշիվը:
79-րդ րոպեին հաշվի մեջ առաջ էին արդեն անգլիացիները: Գոլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին: 3 րոպե հետո Պաուլինոն վերականգնեց հաշվի հավասարությունը և խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Գոլեր. Ֆրեդ՝ 57ր, Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 67ր, Ռունի՝ 79ր, Պաուլինո՝ 82ր