«Էվերթոնի» ձախ պաշտպան Բրայան Օվիեդոն հայտնել է, որ իրենք կփորձեն տեղ գտնել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում, որը Չեմպիոնների Լիգայի մասնակցության հնարավորություն կտա:
Հենց Օվիեդոյի գոլի շնորհիվ երեկ «Էվերթոնը» նվազագույն հաշվով «Օլդ Թրաֆորդում» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս պահին լիվերպուլցիները գտնվում են աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
-Ես շատ ուրախ եմ, որ հաղթական գոլի հեղինակ դարձա, քանի որ մենք 21 տարվա ընդմիջումից հետո հաղթեցինք «Օլդ Թրաֆորդում»:
Մարզիչն ասել էր, որ դա լինելու է եզրափակչին համարժեք խաղ և այդպես էլ եղավ: Մեր նպատակն է մրցաշրջանի արդյունքում տեղ գտնել լավագույն քառյակում և մասնակցել Չեմպիոնների Լիգային,- ասել է Օվիեդոն: talkSPORT