«Էվերթոնի» կոստառիկացի կիսապաշտպան Բրայան Օվիեդոն ակնկալում է, որ իր թիմը նոր մրցաշրջանում կպայքարի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար:
«Գուդիսոն Պարկում» աշխատալու տարիներին Դևիդ Մոյեսին միայն մեկ անգամ է հաջողվել «Էվերթոնին» դուրս բերել Հին Աշխարհի ամենահեղինակավոր մրցաշար: Սակայն Օվիեդոն դրա վրա ուշադրություն չի դարձնում և հույս ունի, որ Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ իր թիմին հաջողություն է սպասվում:
-Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք Չեմպիոնների Լիգայի գոտի մտնելու ավելի մեծ հնարավորություն կունենանք: Ակնհայտ է, որ սա այն է, ինչ ուզում ենք մենք և մեր երկրպագուները: Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել «Էվերթոնին» Չեմպիոնների Լիգայում,- Marca-ի հետ հարցազրույցում հայտնել է Օվիեդոն: