«Բրայթոնը» գլխավոր մարզիչի պաշտոնի թափուր հաստիքի համար դիտարկում է Կետիլ Կնուտսենի և Ռոբերտո Դե Զեբրիի թեկնածությունները։
«Բրայթոնն» այս շաբաթ ուղարկել է Գրեհեմ Փոթերին «Չելսի»՝ ստանալով մոտ 16 միլիոն ֆունտ ստերլինգ, որպես փոխհատուցում իրենց մարզչի համար:
Ինչպես Պրեմիեր լիգայի մյուս թիմերը, այնպես էլ «Բրայթոնը» չի խաղում այս հանգստյան օրերին, իսկ «Կրիստալ Փելեսի» դեմ «ճայերի» հանդիպումը, որը նախատեսված էր հաջորդ շաբաթվա վերջին, հետաձգվել է երկաթգծի աշխատողների գործադուլի պատճառով:
Այսպիսով, «Բրայթոնը» կրկին կխաղա միջազգային ընդմիջումից հետո՝ հոկտեմբերի 1-ին Էնֆիլդում «Լիվերպուլի» դեմ: Մինչ այդ ակումբի նախագահ Թոնի Բլումը, գործադիր տնօրեն Փոլ Բարբերը և տեխնիկական տնօրեն Դևիդ Ուերը պետք է ընտրեն նոր գլխավոր մարզիչ:
Որպես մասնագետներ, որոնք համապատասխանում են իրենց փիլիսոփայությանը, «Բրայթոնի» ղեկավարները նշել են 53-ամյա նորվեգացի Կետիլ Կնուտսենին, ով արկտիկական ակումբ «Բուդ-Գլիմթին» տարավ Եվրոպայի լիգա, և 43-ամյա իտալացի Ռոբերտո Դե Զեբրիին, ով երեք տարիներ շարունակ «Սասուոլոյին» պահեցին Ա Սերիայում, հետո աշխատեց «Շախտյորում» և այժմ առանց ակումբի է:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Բրայթոնը դիտարկում է այլ տարբերակներ, ինչպիսին է «Սելթիկի» Անջ Պոստեկոգլուն: Բարեբախտաբար, «ճայերը» ժամանակ ունեն առանց շտապելու կատարել իրենց ընտրությունը։