«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսն հանդիսանում է «Բրայթոնի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:
«Այաքսը» չկարողացավ երկարաձգել պայմանագիրը Կուդուսի հետ և դրանով է պայմանավորված Մուհամեդի վաճառքն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նախկինում Կուդուսի անունը կապվում էր «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Նյուքասլի» հետ, սակայն այժմ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Բրայթոնը» լրջորեն կպայքարի Մուհամեդին ձեռք բերելու համար։
Ռոմանոն պարզաբանում է, որ «Բրայթոնը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Կուդուսի նկատմամբ, թեև այդ գործարքը իրականացնելը ամենևին էլ հեշտերից չէ: