«Բրայթոնի» գործադիր տնօրեն Փոլ Բարբերը հայտնել է, որ իր ակումբը նոր պայմանագիր է քննարկում կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերի հետ, ով օրեր առաջ դարձավ աշխարհի չեմպիոն։
23 ամյա Մաքալիստերը 6 հանդիպում է անցկացրել 2022 թվականի աշխարհի առաջնությունում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Ֆրանսիայի դեմ եզրափակչում:
Այնուամենայնիվ, «Բրայթոնը» չի վախենում իր աստղին կորցնելուց։ Ալեքսիսի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին, և կողմերն արդեն քննարկում են համագործակցության երկարաձգման հարցը։
«Մենք Ալեքսիսի հետ նոր պայմանագրի վրա էինք աշխատում աշխարհի առաջնությունից առաջ: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք Ալեքսիսի հոր (Կառլոսի) հետ, ով ինքն էլ Մարադոնայի հետ խաղում էր Արգենտինայում, ուստի դա ընտանեկան մեծ ավանդույթ է»:
«Իհարկե, նա (Կառլոսը) շատ հպարտ է իր ընտանիքով, նա շատ էր անհանգստանում Ալեքսիսի համար: Նրանք լավ մարդիկ են, լավ ընտանիք, և նրանք ուրախ են Ալեքսիսի համար»:
«Մենք նույնքան ուրախ ենք Արգենտինայի և Պրեմիեր լիգայի մյուս խաղացողների համար: Շնորհավորում եմ նաև նրանց»,- talkSPORT-ին ասել է Բարբերը: