Մայիսի 24-ին, կկայանա «Բրայթոն» – «Մանչեսթեր Սիթի» հետաձգված հանդիպումը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպման անոնսը։
Բրայթոն – Մանչեսթեր Սիթի 23:00
«Բրայթոնին» միայն մեկ միավոր է պետք մնացած երկու խաղերում՝ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու համար: «Ճայերը» արդեն կրկնել են ակումբի ռեկորդը ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում ամենաշատ հաղթանակների թվով՝ 10։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում 12 անընդմեջ հաղթանակ է տարել փետրվարի 18-ին «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ ոչ-ոքիից հետո (1-1): «Քաղաքացիները» միավորներ են կորցրել ընթացիկ մրցաշրջանում աղյուսակի առաջին կեսի այլ թիմերի հետ անցկացրած յոթ արտագնա հանդիպումներից հինգում (2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն):
«Բրայթոնը» հաղթել է «Սիթիի» դեմ լիգայում անցկացրած 25 խաղերից չորսում, չորսն էլ տանը:
«Բրայթոնի» պաշտպան Ադամ Վեբսթերը վերականգնվել է վնասվածքից և կարող է փոխարինողների թվում հայտնվել, սակայն Ռոբերտ Սանչեսը դեռ բացակայում է:
«Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն շարունակում է վերականգնվել ազդրի վնասվածքից։