«Տոտտենհեմի» դարպասապահ Բրեդ Ֆրիդելը կարծում է, որ Գարեթ Բեյլի հեռանալն իրենց ավելի ուժեղ է դարձրել:
85 մլն ֆունտով Բեյլի վաճառքը «Ռեալ» ամենևին էլ չթուլացրեց «Տոտտենհեմին»: Լոնդոնցիները կորցնելով իրենց առաջատարին՝ մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրվեցին:
Պրեմիեր Լիգայի մեկնարկային հինգ խաղերում «Տոտտենհեմը» հիանալի խաղ է ցուցադրում, ինչի շնորհիվ էլ «Արսենալի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ֆրիդելի կարծիքով, իրենք ավելի ուժեղ է դարձրել:
-Բեյլի նման ֆուտբոլիստի կորուստն ակումբին ավելի թույլ է դարձնում, սակայն ես չեմ կարծում, որ մեզ հետ այդպես եղավ: Կարծում եմ, որ մենք ավելի ուժեղ ենք դարձել,- Ֆրիդելի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: