«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանը փողի պատճառով «Չելսին» գերադասեց մերսիսայդյան ակումբից:
Ինչպես հայտնի է դառնում, ո՛չ «Տոտտենհեմին» և ո՛չ էլ «Լիվերպուլին» չհաջողվեց ձեռք բերել 25-ամյա բրազիլիացուն, ում համար պայքարին անսպասելիորեն միացավ «Չելսին»:
-Կարող եմ ասել, որ դա ֆուտբոլային որոշում չէր, այլ՝ ֆինանսական որոշում: Մենք հնարավոր ամեն ինչ արեցինք, սակայն նա այլ ակումբ ընտրեց: Նա չմիացավ մեզ, և մենք պետք է առաջ շարժվենք,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Goal-ը: