• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը համաձայն չէ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ

Սթիվեն Ջերարդ Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր կարծիքն է հայտնել Սէր Ալեքս ֆերգյուսոնի այն խոսքերի մասին, ըստ որոնց «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը երբեք չի համարվել թոփ ֆուտբոլիստ:

Իր ինքնակենսագրականում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչը հայտնել է, որ Սթիվեն Ջերարդին չի համարում համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ և նրան ցածր է դասել անգամ Ռոյ Քինից և Փոլ Սքոուլիզից:

Ֆերգյուսոնի այս հայտարարությունը անպատասխան չմնաց Բրենդան Ռոջերսի կողմից: Ռոջերսի կարծիքով, շոտլանդացի մասնագետը ճիշտ չէ Սթիվենի հաշվով:

-Ջերարդը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, և նրա մակարդակը հասկանալու համար պետք է աշխատեք նրա հետ: Նա անգամ իր 33 տարեկան հասակում է շարունակում բարձր որակներ ցուցադրել: Նա մեծ տաղանդի տեր է, և չեմ կարծում, որ ինչ որ մեկը կվիճի այս հարցում,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր