• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը հերքել է Ջերարդի վիրահատության մասին լուրերը

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերքել է թիմի ավագ Սթիվեն Ջերարդի վիրահատության մասին լուրերը:

Շաբաթվա սկզբում մամուլում լուրեր հայտնվեցին, որ Ջերարդը ամռանը կենթարկվի վիրահատության, ինչի պատճառով բաց կթողնի մինչմրցաշրջանային նախապատրաստությունը:

Սակայն այսօր Ռոջերսը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վիրահատության մասին առայժմ ոչինչ որոշված չէ: Ջերարդը լուծել է ուսի խնդիրները և Պրեմիեր Լիգայում ոչ մի խաղ բաց չի թողել:

-Կարող էիք վերջին տարում տեսնել, որ նա «Լիվերպուլում» և Անգլիայի հավաքականում խաղում էր ուսի համար հատուկ հարմարանքով: Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի մնացած հատվածում: Առայժմ ոչինչ որոշված չէ,- Ռոջերսի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: