• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը չի զղջում, որ բաց է թողել Էնդի Քերոլին և ցանկանում է պահել Ջեյմի Կարագերին

Էնդի Քերոլ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ չի զղջում հարձակվող Էնդի Քերոլից բաժանվելու համար: Նա նաև խոստովանել է, որ պատրաստվում է բանակցել պաշտպան Ջեյմի Կարագերի հետ վետերանի ապագայի վերաբերյւալ:

Պրեմիեր Լիգայի վերջին երկու խաղերում «կարմիրները» չեն կարողացել գոլ խփել: Այս հանգստյան օրերին Քերոլը, ով պատկանում է «Լիվերպուլին», վերջին 7 խաղերում իր 5-րդ գնդակը խփեց «Վեստ Հեմի» կազմում: Մինչդեռ Ռոջերսը չի զղջում, որ նման հարձակվողի վարձակալությամբ հանձնել է այլ ակումբի:

-Ոչ մի անհաջողություն էլ չէ, որ Էնդին գոլեր է խփում: Պրեմիեր Լիգայում մենք արդյունավետության ցուցանիշով չորրորդն ենք: Հետևաբար, գոլերը մեզ համար խնդիր չեն: Էնդիի հետ իրավիճակը պարզ է: Նա չէր ցանկանում մնալ և նստել պահեստայինների նստարանին: Քերոլը ցանկանում էր խաղալ,- հայտնել է Ռոջերսը:

Բացի այդ, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը հայտնել է, որ ցանկանում է սկսել բանակցությունները Կարագերի հետ, ով պատրաստվում է ամռանն ավարտել ֆուտբոլային կարիերան: Մասնագետը չի ցանկանում կորցնել նման փորձառու խաղացողի:

-Կարագերը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Վստահ եմ, որ նա կարող է խաղալ նաև հաջորդ մրցաշրջանում: Մենք շատ ենք շփվում իրար հետ: Պետք է ասել, որ նա արդեն ինչ-որ բան է որոշել: Մրցաշրջանի մնացած հատվածում մենք ամեն դեպքում պետք է դա քննարկենք և տեսնենք, թե ինչ կլինի,- ավելացրել է մասնագետը:

Հետաքրքիր փաստեր