«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր է պահել հարձակվող Լուիս Սուարեսին, սակայն այս անգամ այլ հնչերանգով:
Ինչպես հայտնի է, ամբողջ ամռան ընթացքում ուրուգվայցի գոլահարն անընդհատ կնկնում է, որ ցանկանում է լքել «Էնֆիլդը»: Սկզբում «Լիվերպուլը» շատ հստակ դիրք էր գրավել` նշելով, որ Սուարեսը չի վաճառվում:
Ռոջերսը դեռ հույս ունի, որ նրանց կհաջողվի Սուարեսին պահել, սակայն հիմա «Լիվերպուլը» մի փոքր մեղմացել է. ակումբը «չի ցանկանում» վաճառել Սուարեսին:
-Վերջին ամիսների ընթացքում շատ լուրեր են պտտվում Լուիսի հեռանալու հետ կապված: Բայց փաստը մնում է փաստ, որ մենք գնահատում ենք այս խաղացողին: Նա հրաշալի մրցաշրջան անցկացրեց և ապացուցեց իր բարձր կարգը: Ես նրա հետ կապ եմ պահպանում, մենք շփվում ենք հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով: Ընդհանուր առմամբ ամեն ինչ առաջվա պես է:
Ներկա դրությամբ նա արձակուրդի մեջ է, հանգստանում է իր ընտանիքի հետ: Մենք մշտապես կապի մեջ ենք: Նրա պայմանագրի ավարտին դեռ 3 տարի կա, մենք չենք պատրաստվում նրան վաճառել,- talkSPORT-ի հետ հարցազրույցում հայտնել է Ռոջերսը: