«Լիվերպուլը» մտել է պայքարի մեջ Թուրքիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Արդա Թուրանի համար:
«Մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը համոզված է, որ Թուրանը կարող է կարևոր դեր ունենալ իր թիմում և խնդրում է ակումբի սեփականատերերին նրան մտցնել մոտակա ձեռքբերումների ցուցակում:
Արդա Թուրանը «Ատլետիկո» է տեղափոխվել 2011 թվականի օգոստոսին: Մինչ այսօր նա մասնակցել է 89 հանդիպման մադրիդցիների կազմում: