«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է, որ մտադիր է ակումբում պահել պաշտպան Ջեյմի Կարագերին, հենց որ նա ավարտի ֆուտբոլային կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ավելի վաղ 35-ամյա անգլիացին հայտնեց, որ ամռանը պատրաստվում է ավարտել կարիերան: Մինչդեռ Ռոջերսը կցանկանար պահել այս մարդուն ակումբում՝ որպես իր օգնական կամ ռեզերվի մարզիչ:
-Ջեյմի Կարագերն իր սիրտը, հոգին և կյանքը տվել է «Լիվերպուլին»: Լինելով տեղացի խաղացող՝ նա ավելի մեծ ճնշման տակ է: Նա հիանալի է ընթացիկ մրցաշրջանում, նույնիսկ երբ նա չի խաղում: Մարզչի համար պատիվ է աշխատել մեկի հետ, ով այդպես նվիրված է իր գործին, հին դպրոցի ներկայացուցիչ է և ով հարգում է ինձ և իմ որոշումները:
Նա տքնաջան աշխատում է, որպեսզի ապացուցի, որ առաջվա պես արժանի է թիմում հանդես գալու համար: Նույնիսկ 35 տարեկան հասակում նա մնում է Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպաններից մեկը: Նա դեռ վերջնականապես չի որոշել, թե ինչ է անելու ապագայում: Համոզված եմ՝ նրա համար պաշտոն կգտնվի այս ակումբում,- հայտնել է Ռոջերսը: TalkSPORT