• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը ցանկանում է որևիցե պաշտոն առաջարկել Կարագերին «Լիվերպուլում»

Բրենդան Ռոջերս և Ջեյմի Կարագեր«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է, որ մտադիր է ակումբում պահել պաշտպան Ջեյմի Կարագերին, հենց որ նա ավարտի ֆուտբոլային կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ 35-ամյա անգլիացին հայտնեց, որ ամռանը պատրաստվում է ավարտել կարիերան: Մինչդեռ Ռոջերսը կցանկանար պահել այս մարդուն ակումբում՝ որպես իր օգնական կամ ռեզերվի մարզիչ:

-Ջեյմի Կարագերն իր սիրտը, հոգին և կյանքը տվել է «Լիվերպուլին»: Լինելով տեղացի խաղացող՝ նա ավելի մեծ ճնշման տակ է: Նա հիանալի է ընթացիկ մրցաշրջանում, նույնիսկ երբ նա չի խաղում: Մարզչի համար պատիվ է աշխատել մեկի հետ, ով այդպես նվիրված է իր գործին, հին դպրոցի ներկայացուցիչ է և ով հարգում է ինձ և իմ որոշումները:

Նա տքնաջան աշխատում է, որպեսզի ապացուցի, որ առաջվա պես արժանի է թիմում հանդես գալու համար: Նույնիսկ 35 տարեկան հասակում նա մնում է Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպաններից մեկը: Նա դեռ վերջնականապես չի որոշել, թե ինչ է անելու ապագայում: Համոզված եմ՝ նրա համար պաշտոն կգտնվի այս ակումբում,- հայտնել է Ռոջերսը: TalkSPORT