«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ իր թիմը կարող է Պրեմիեր Լիգայի առաջիկա մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում:
Հյուսիսիռլանդացի մասնագետը կարծում է, որ «Լիվերպուլը» նկատելի առաջընթաց է ունեցել և այժմ պատրաստ է լուրջ պայքար մղել Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ զբաղեցնելու համար:
-Մենք կարող ենք մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում: Ճիշտ ֆուտբոլիստների ընտրությամբ և լավ մարզումների արդյունքում մենք կարող ենք հասնել այդ նպատակին: Այս պահին մեր ֆուտոլիստները հաջողության ծարավ են: Հուսով եմ՝ այս տարի մեծ աճ կգրանցենք,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Հիշեցնենք, որ օրացուցային տարվա սկզբից «Լիվերպուլը» համալրվել է վեց ֆուտբոլիստներով: «Կարմիրներին» են միացել դարպասապահ Սիմոն Մինյոլեն, պաշտպան Կոլո Տուրեն, կիսապաշտպաններ Ֆիլիպե Կոուտինյոն, Լուիս Ալբերտոն, հարձակվողներ Դանիել Սթարիջը և Յագո Ասպասը: