• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսի նպատակը չորրորդ տեղն է

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ իր թիմը կարող է Պրեմիեր Լիգայի առաջիկա մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում:

Հյուսիսիռլանդացի մասնագետը կարծում է, որ «Լիվերպուլը» նկատելի առաջընթաց է ունեցել և այժմ պատրաստ է լուրջ պայքար մղել Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ զբաղեցնելու համար:

-Մենք կարող ենք մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում: Ճիշտ ֆուտբոլիստների ընտրությամբ և լավ մարզումների արդյունքում մենք կարող ենք հասնել այդ նպատակին: Այս պահին մեր ֆուտոլիստները հաջողության ծարավ են: Հուսով եմ՝ այս տարի մեծ աճ կգրանցենք,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հիշեցնենք, որ օրացուցային տարվա սկզբից «Լիվերպուլը» համալրվել է վեց ֆուտբոլիստներով: «Կարմիրներին» են միացել դարպասապահ Սիմոն Մինյոլեն, պաշտպան Կոլո Տուրեն, կիսապաշտպաններ Ֆիլիպե Կոուտինյոն, Լուիս Ալբերտոն, հարձակվողներ Դանիել Սթարիջը և Յագո Ասպասը:

Հետաքրքիր փաստեր