«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ իրենք շատ են զգում Լուիս Սուարեսի կարիքը, ում 10-խաղյա որակազրկումը վերջապես ավարտվեց:
«Սաութհեմպտոնի» դեմ երեկվա խաղում «Լիվերպուլին» պակասում էր հարձակման գծում ստեղծագործական միտքը, քանի որ վնասվածքի պատճառով խաղը բաց թողեց Ֆիլիպե Կոուտինյոն: Արդյունքում «կարմիրները» անսպասելի պարտություն կրեցին՝ 0:1:
-Լավ նորությունն այն է, որ Սուարեսն արդեն կկարողանա օգնել մեզ: Նա լավ մարզավիճակում է: Լուիսն իսկական մարտիկ է, և ընդամենը մի քանի խաղ է անհրաժեշտ, որպեսզի ձեռք բերի իր լավագույն մարզավիճակը,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: