«Սաութհեմպտոնից» կրած պարտությունից հետո (3:1) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է, որ բաց թողած գնդակների համար մեղավոր է ամբողջ թիմը:
-Բաց թողած գնդակների մեղքն ընկած է ամբողջ թիմի վրա: Մենք վատ էինք պաշտպանվում հենց որպես թիմ: Այնպես որ սխալ է մեղադրել միայն Ագգեռին և Շկրտելին:
Իհարկե, նրանք հիասթափված են, ինչպես որ ցանկացած այլ պաշտպան, երբ իր թիմը գնդակներ է բաց թողնում: Վերջին ժամանակներս այնպես է ստացվում, որ «Լիվերպուլը» կա՜մ ընդհանրապես գնդակ չի ընդունում սեփական դարպասը, կա՜մ էլ միանգամից երկու-երեք գնդակ է ընդունում:
Կարևոր է հասկանալ, որ մեր պաշտպանության գիծը սկսվում է հակառակորդ թիմի կիսադաշտում,- հայտնել է Ռոջերսը: