• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Էնֆիլդը» նորից վերածվում է անառիկ ամրոցի»

Բրենդան Ռոջերս«Տոտտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ նման խաղով իր թիմը նորից կարող է «Էնֆիլդը» դարձնել անառիկ ամրոց:

Կիրակի օրը «կարմիրները» որակապես հարուստ խաղ ցուցադրեցին՝ հաղթելով իրենցից ոչ պակաս նպատակասլաց մրցակցին: Ռոջերսը կարծում է, որ ոչ մեկի համար հեշտ չի լինի «Էնֆիլդում», եթե իր թիմը շարունակի խաղալ նույն ոգով:

-Մենք ցույց տվեցինք անկոտրում խառնվածք: Թիմի համախմբվածությունն ու տրամադրվածությունը օգնում են մեզ «Էնֆիլդը» դարձնել անառիկ մի վայր, որտեղ ոչ մեկի համար հեշտ չի լինում: Կարծում եմ՝ այսօր խաղացողներն ուղղակի հրաշալի էին:

Հիանալի հաղթանակ էր «Տոտտենհեմի» նման անկոտրում թիմի նկատմամբ: Հերթական երեք միավորն էր, և մենք շարունակում ենք առաջ գնալ: Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ 10 հանդիպում կա: Կարևոր չէ, թե որտեղ ես գտնվել մինչ այդ՝ վերևում, թե ներքևում: Դու պետք է գործդ ավարտես, և մենք կենտրոնացած ենք հենց դրա վրա,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր