«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր ակումբի տրանսֆերային քաղաքականությունը պետք չէ համեմատել անցած ամառ «Տոտտենհեմի» կատարած անհիմն տրանսֆերների հետ:
Գարեթ Բեյլի վաճառքից ստացված գումարից գնված ֆուտբոլիստներից և ոչ մեկն «Ուայթ Հարթ Լեյնում» գործնականում չարդարացրեց հույսերը:
Այս ամառ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել «Լիվերպուլում», որը Լուիս Սուարեսին 80 մլն ֆունտով «Բարսելոնային» վաճառելուց հետո թիմն ուժեղացնելու աշխատանքներ է տանում
-Սա այլ ակումբ է, և մենք այլ տեսլական ունենք: «Լիվերպուլի» տրանսֆերների մեջ մարտավարություն կա: Նոր ֆուտբոլիստները գիտեն իրենց դերերը, և մենք հուսով ենք, որ նրանք հաջողակ կլինեն,- ասել է Ռոջերսը: Sky Sports