• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Մենք կուղղենք մեր սխալները գավաթային մրցաշարերում»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստացել է այս մրցաշրջանում ամենայն լրջությամբ մոտենալ գավաթային մրցաշարերին:

Անցած տարի «Լիվերպուլն» ավելի շատ ուժերը կենտրոնացրել էր Պրեմիեր Լիգայի վրա, և այդ պատճառով չկարողացավ իրեն լավ դրսևորել գավաթային մրցաշարերում. Անգլիայի Գավաթի խաղարկությունից  «Լիվերպուլը» դուրս մնաց համեստ «Օլդհեմի» կողմից, իսկ Լիգայի գավաթում նրան շրջանցեց «Սուոնսին»:

Ռոջերսը խոստացել է, որ մինչև «Նոթս Քաունթիի» հետ Լիգայի գավաթի խաղը բոլոր սխալները կշտկի:

-Անցած մրցաշրջանում «Սուոնսիի» հետ խաղից առաջ ես որոշ սխալներ եմ թույլ տվել թիմի կազմի փոփոխության հետ կապված: Այդ պատճառով էլ նրանք հայտնվեցին հաջորդ փուլում, այլ ոչ թե մենք:

Այն ժամանակ մեզ համար բարդ էր հանդես գալ Պրեմիեր Լիգայում և Եվրոպա Լիգայում: Ես միշտ փորձում եմ Լիգան դարձնել մեր առաջնային նպատակը, սակայն այժմն մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք:

Հույս ունեմ, որ այս անգամ մենք ավելի լավ տպավորություն կթողնենք, և ես կարծում եմ, որ ներկայիս թիմն ավելի լավ է պատրաստված անցած տարվա թիմի հետ համեմատած:

Գավաթային մրցաշարերը մեզ համար մեծ նշանակություն ունեն, ինչպես և առաջնությունը:

Պրեմիեր Լիգան մեզ համար ամենաառաջնայինը չէ, սակայն ակումբը ցանկանում է նոր տիտղոսներ նվաճել, և մենք զգում ենք, որ պատրաստ ենք այդ ամենը հաղթահարել,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր