«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Մանչեսթեր Յունայթեդի» իր գործընկեր Լուի վան Գալին զգուշացրել է, որ նա կզարմանա Պրեմիեր Լիգայի մրցակցության մակարդակից:
Վան Գալի գլխավորությամբ «կարմիր սատանաները» բարձր մակարդակով են անցկացնում մինչմրցաշրջանային փուլի խաղերը: «Յունայթեդը» հաղթեց ԱՄՆ-ում կայացած International Champions Cup ընկերական մրցաշարի բոլոր հինգ խաղերում՝ այդ թվում «Լիվերպուլի» դեմ եզրափակիչ խաղում:
-Կարծում եմ՝ մրցակցության մակարդակը նրա համար անակնկալ կլինի: Դա զգում են բոլոր արտասահմանցի մարզիչները, որոնց հետ խոսել եմ վերջին տարիներին: Նա կտեսնի, որ այստեղ մրցակցության մակարդակը համեմատելի չէ այլ առաջնությունների հետ, որտեղ նա է աշխատել:
Մյուս առաջնություններում կան մեկ-երկու ակումբներ, որոնցից հաղթանակ են սպասում: Սակայն այստեղ առաջին ակումբը կարող է հեշտությամբ պարտվել վերջին տեղի ակումբին,- ասել է Ռոջերսը: The Telegraph