• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Ջերարդը հիասքանչ անձնավորություն է»

Բրենդան Ռոջերս և Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին մարզելը:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Ջերարդն իսկական օրինակ է ծառայում իր երիտասարդ թիմակիցների համար: Նա մասնակցել է Պրեմիեր Լիգայի բոլոր հանդիպումներին և որոշիչ գոլերի հեղինակ դարձել: Ահա և երեկ կայացած «Աստոն Վիլլայի» հետ խաղում (1:2) Սթիվենն իրացրեց հաղթական 11 մետրանոց հարվածը՝ իր թիմին բերելով 3 միավոր: Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Ռոջերսը խոսեց ֆուտբոլիստի որակների մասին:

-Սթիվենը հիասքանչ անձնավորություն է: Անգլիայի ազգային հավաքականից վերադառնալուց հետո նրան անհրաժեշտ էին ներարկումներ, և նա ամբողջ ուժով դիմացավ նախնական ծանրաբեռնվածությանը:

Նա իսկական ներշնչանք է: «Լիվերպուլում» հաջողության հասնելու նրա ծարավն ու ցանկությունը պարզապես հիացնում են: Նույնիսկ չեմ կարող նկարագրել իմ վերաբերմունքն իր նկատմամբ: Հսկայական պատիվ և արտոնություն է մարզել Ջերարդի նման ֆուտբոլիստին,- հայտնել է Ռոջերսը: The Telegraph

Հետաքրքիր փաստեր