Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում «Լիվերպուլն» այսօր հյուրընկալվելու է «Զենիթին»: Կան խոսակցություններ այն մասին, որ այսօր հնարավոր է դաշտում հնչեն ռասիստական արտահայտություններ: Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը տվել է մեկնաբանություն այդ մասին:
-Ես չեմ ծրագրել կազմում չընդգրկել այս կամ այն խաղացողին ռասիստական հնարավոր արտահայտությունների պատճառով «Զենիթի» դեմ խաղի ժամանակ: Նույնիսկ մեր երիտասարդ խաղացողները նմանատիպ փորձ ունեն: Օրինակ՝ Գլեն Ջոնսոնը շատ փորձառու ֆուտբոլիստ է և իր կարիերայի ընթացքում շատ է նման բաների ականատես եղել: Իսկ երիտասարդ ֆուտբոլիստները, ինչպիսին Ռահիմ Ստերլինգն է, ամեն ինչ հասկանում են:
Եթե նման բան տեղի ունենա դաշտում, ապա դա մեզ ավելի կմիավորի: Սակայն մենք եկել ենք այստեղ ֆուտբոլ խաղալու և հիանալի խաղի ենք սպասում: Իսկ մնացած բաների մասին հուսամ՝ կհոգան պաշտոնական մարդիկ և ՈՒԵՖԱ-ն:
Ունենք ֆուտբոլիստներ, որոնց վրա կարող է բացասաբար ազդել երկրպագուների վերաբերմունքը: Սակայն սա մեր վերջին հանդիպումը չէ «Զենիթի» հետ, այնպես որ ես նրանց հետ կխոսեմ,- հայտնել է Ռոջերսը: The Liverpool Echo