• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Ռասիստական վիրավորանքները «Զենիթի» դեմ խաղի ժամանակ միայն կմիավորեն մեր ակումբը»

Բրենդան ՌոջերսԵվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում «Լիվերպուլն» այսօր հյուրընկալվելու է «Զենիթին»: Կան խոսակցություններ այն մասին, որ այսօր հնարավոր է դաշտում հնչեն ռասիստական արտահայտություններ: Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը տվել է մեկնաբանություն այդ մասին:

-Ես չեմ ծրագրել կազմում չընդգրկել այս կամ այն խաղացողին ռասիստական հնարավոր արտահայտությունների պատճառով «Զենիթի» դեմ խաղի ժամանակ: Նույնիսկ մեր երիտասարդ խաղացողները նմանատիպ փորձ ունեն: Օրինակ՝ Գլեն Ջոնսոնը շատ փորձառու ֆուտբոլիստ է և իր կարիերայի ընթացքում շատ է նման բաների ականատես եղել: Իսկ երիտասարդ ֆուտբոլիստները, ինչպիսին Ռահիմ Ստերլինգն է, ամեն ինչ հասկանում են:

Եթե նման բան տեղի ունենա դաշտում, ապա դա մեզ ավելի կմիավորի: Սակայն մենք եկել ենք այստեղ ֆուտբոլ խաղալու և հիանալի խաղի ենք սպասում: Իսկ մնացած բաների մասին հուսամ՝ կհոգան պաշտոնական մարդիկ և ՈՒԵՖԱ-ն:

Ունենք ֆուտբոլիստներ, որոնց վրա կարող է բացասաբար ազդել երկրպագուների վերաբերմունքը: Սակայն սա մեր վերջին հանդիպումը չէ «Զենիթի» հետ, այնպես որ ես նրանց հետ կխոսեմ,- հայտնել է Ռոջերսը: The Liverpool Echo

Հետաքրքիր փաստեր