«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ուրախ է հայտնել, որ հարձակվող Դանիել Սթարիջը պատրաստ կլինի մրցաշրջանի մեկնարկին:
-Ի ուրախություն մեզ, Սթարիջն արդեն թիմի հետ անցկացրել է առաջին մարզումը, և, իմ կարծիքով, լավ մարզավիճակում է: Իհարկե վնասվածքը նրան շատ խանգարեց, սակայն Դանիելը` բժշկական շտաբի օգնությամբ, կարողացավ հաղթահարել ամենը:
Նա ամբողջ մինչմրցաշրջանային նախապատրաստությունը բաց թողեց, սակայն, հաշվի առնելով նրա ներուժը, արագությունը և փորձառությունը, մենք նրան հարձակման գծում ենք տեսնում:
Դեռևս ամեն ինչ մրցաշրջանի մեկնարկից առաջ լավ է դասավորվում մեզ համար,- ասել է Ռոջերսը:
Հիշեցնենք, որ մայիսին ֆուտբոլիստը կոճամկանի վնասվածք էր ստացել Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում: Ավելի վաղ նշվում էր, որ Սթարիջը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը: