• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Սթարիջը կարող է դառնալ լավագույններից մեկը»

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ենթադրում է, որ թիմի հարձակվող Դանիել  Սթարիջը կարող է դառնալ Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը:

Ձմռանը «Չելսիից» տեղափոխվելուց հետո Սթարիջը «կարմիրների» կազմում արդեն 19 գոլի հեղինակ է դարձել: Եվ Ռոջերսը չի կասկածում, որ շուտով Դանիելը կհասնի բարձրակարգ հարձակվողի մակարդակին:

-Դանիելը շատ հեռանկարներ ունի: Նա շատ ուժեղ հարվածների է տիրապետում:  Նա կարողանում է ազատ գոտիներ գտնել և շատ արագ է կողմնորոշվում:

Նրան միայն պակասում է գլխով դիպուկ հարվածներ կատարելը: Ես կարծում եմ, որ նա կարող է բարելավել իր խաղը տարբեր դիրքերում:

Երբ նա այդ ամենն իրականացնի, ապա կարող է դառնալ եվրոպական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: