«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ «Կրիստալ Փելեսի» հետ ոչ ոքին (3:3) իր թիմին դուրս թողեց Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարից:
«Սելհարսթ Պարկում» կայացած այդ խաղի ընթացքում «Լիվերպուլն» ուներ երեք գնդակի առավելություն և ոչ ոք չէր կասկածում նրանց հաղթանակին: Սակայն «արծիվները» կամային հատկանիշներ դրսևորեցին և կարողացան հետ բերել կորցրածը: Արդյունքում խաղն ավարտվեց գոլառատ ոչ ոքիով:
«Լիվերպուլն» առաջ անցավ «Սիթիից», սակայն մեկ միավոր, այն դեպքում, երբ «Սիթին» երկու խաղ դեռ ունի: Ռոջերսը խոստովանում է, որ այդ արդյունքը խաչ քաշեց իր թիմի չեմպիոնական հույսերի վրա:
-Պայքարում մնալու համար մենք պետք է հաղթեինք այս խաղում: «Մանչեսթեր Սիթիին» դեռ երկու տնային խաղ ունի: Կարծում եմ՝ նրանք կհաղթեն այդ խաղերում և չեմպիոն կդառնան: Սակայն մեզ համար մրցաշրջանը վատ չստացվեց: 81 միավոր հավաքելը լավ ձեռքբերում է,- ասել է Ռոջերսը: Sky Sports