Վերջին օրերին անգլիական թերթերը ակտիվորեն գրում էին այն մասին, որ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ցանկանում է հունվարին իր թիմում տեսնել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին: Սակայն «կարմիրներ»-ի մարզիչ Բրենդան Ռոջերսը չի պատրաստվում բաժանվել իր թիմի առաջատար հաձակվողից:
-Սուարեսի համար պայքար չի լինի, քանի որ նա կմնա «Լիվերպուլ»-ում: Եթե մենք կորցնենք Լուիսին, ապա կմնանք առանց հարձակվող, իսկ մենք դա թույլ չենք տա: Մենք չենք պատրաստում վաճառել Սուարեսին: Նրա հետ հաճելի է աշխատել: Մենք ուզում ենք ուժեղացնել թիմը և ոչ թե վաճառել բարձրակարգ ֆուտբոլիստին:
Սուարեսը ամռանը արդեն ցույց է տվել իր հավատարմությունը: Նա գոլեր է խփում և շարունակում է լավ խաղալ: Ինչպես արդեն ասել եմ, Լուիսը երջանիկ է այստեղ,- ասել է Բրենդան Ռոջերսը: