«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ Ռահիմ Ստերլինգը եթե շարունակի լավ հանդես գալ ակումբում, ապա կարող է Անգլիայի հավաքականի հետ մեկնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո Ստերլինգը կարողացավ վերադառնալ թիմի հիմնական կազմ: Վերջին 4 խաղերի ընթացքում Ռահիմը 3 գոլ է խփել և կատարել է 1 գոլային փոխանցում:
-Նա ունի բոլոր հնարավորությունները մասնակցելու աշխարհի առաջնությանը: Նա իրեն լավ դրսևորեց երիտասարդական հավաքականում, և ես կարծում եմ, որ «Լիվերպուլն» այն ակումբն է, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստները կարող են աճել և դա օգուտ կբերի ինչպես ակումբին, այնպես էլ հավաքականին,- ասել է Ռոջերսը: The Guardian