«Էվերթոնի» կենտրոնական պաշտպան Ջարեդ Բրանտուեյթը նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Բրանտուեյթը ներկայացնում է «Էվերթոնը» 2020 թվականի հունվարին «Կարլայլից» տեղափոխվելուց հետո: Ջարեդը խաղացել է «Բլեքբեռնում» և «ՊՍՎ»-ում, նախքան «իրիսների» հիմնական թիմի խաղացող դառնալը:
21 ամյա անգլիացին այժմ 17 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» կազմում՝ հայտնվելով մեկնարկային կազմում այս մրցաշրջանում «իրիսների» անցկացրած 9 հանդիպումներից 6֊ում:
Խոսվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Բրանտուեյթով, սակայն Ջարեդը նախընտրեց հավատարիմ մնալ «Էվերթոնին»:
Ավելացնենք, որ անցած ամառ Բրանտուեյթը Անգլիայի երիտասարդական հավաքականի հետ հաղթել է նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում։