«Բրենտֆորդի» առաջին ձեռքբերումը հունվարին դարձավ «Սիվասփորի» և Թուրքիայի մինչև 21 տարեկանների կիսապաշտպան Յունուս Էմրե Կոնակը:
18 ամյա Կոնակի պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
«Բրենտֆորդը» պնդում է, որ 18 ամյա թուրքի համար պայքարում իրենք առաջ են անցել մի շարք եվրոպական ակումբներից: Տրանսֆերը գնահատվում է 4 միլիոն ֆունտ ստերլինգ:
Կոնակը միայն այս մրցաշրջանում նշեց իր նորամուտը «Սիվասպորի» կազմում, բայց անմիջապես դարձավ հիմնական կամի խաղացող՝ Թուրքիայի առաջնությունում 17 անգամ հայտնվելով մեկնարկային կազմում: