Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սեմ Էլլարդայսն ասում է, որ Գարեթ Սաութգեյթին փոխարինելու համար օտարերկրյա մարզիչ չպետք է վարձվի:
Քաթարում Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո Սաութգեյթը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, որոշում է, թե արդյո՞ք կմնա Անգլիայի ղեկին։
Գարեթին փոխարինելու հավակնորդներից են Թոմաս Տուխելը և Մաուրիսիո Պոչետինոն, սակայն Բիգ Սեմը կարծում է, որ բրիտանացուն պետք է մարզի բրիտանացին։
«Ոչ, դա չի կարող լինել (օտարերկրացու նշանակում), չի կարող կրկնվել»։
«Ես հասկանում եմ այս բանավեճը, քանի որ կանանց հավաքականը գլխավորում է հոլանդացի մարզիչը, ով հաղթում է»:
«Բայց եթե մենք վերցնենք և նշանակենք ոչ բրիտանացի մարզիչ, դա կհակասի այն ամենին, ինչ մենք ունենք այս երկրում», – Էլլարդայսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: