«Չելսիի» նախագահ Բրյուս Բակը չի բացառել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի վերադարձը:
«Ազնվականների» ժամանակավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը:
Մամուլում տեղ գտած լուրերի համաձայն, նոր մարզչի թեկնածուների թվում ամենից հավանական է համարվում Մոուրինյոն:
-Մենք ոչինչ չենք բացառում: Իհարկե, մենք բոլորս մտածում ենք այդ մասին, այդ թվում նաև Ռոման Աբրամովիչը, և արդեն մի քանի տարբերակ ունենք, սակայն այս պահին մենք կենտրոնացած ենք մրցաշրջանի ավարտի վրա,- ասել է Բակը: Sky Sports