«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի մնացած հանդիպումները Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում և մոտ մեկ ամիս բաց կթողնի ծնկի վնասվածքի պատճառով:
Խմբային փուլի վերջին խաղում Ժոզուսը առաջին անգամ հայտնվեց Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմում՝ չկարողանալով կանխել Կամերունից կրած 1-0 հաշվով պարտությունը։
Սակայն նույն խաղում Գաբրիելը վնասվածք ստացավ և խաղի մնացած հատվածը հետևեց պահեստայինների նստարանից՝ աջ ծնկի վրա դրված սառցե պարկով։
Ինչպես հայտնում է Globo-ն, որ Ժեզուսն այլևս չի խաղա 2022 թվականի աշխարհի առաջնությունում, ինչպես նաև բաց կթողնի «Արսենալի» հանդիպումները Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնական շրջանում։
Կամերունի դեմ խաղում բրազիլացիները կորցրեցին նաև Ալեքս Տելեսին։ «Մանչեսթեր Յունայթեդին» պատկանող պաշտպանը նույնպես վնասել է ծունկը և հնարավոր է, որ վիրահատության կարիք ունենա: